Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլ նաև արժանապատիվ կերպով ներկայանալ աշխարհին. Արմեն Սարգսյան

Մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլ նաև 
արժանապատիվ կերպով ներկայանալ աշխարհին. Արմեն Սարգսյան

ԵՐեՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմնակալության արարողությունից հետո իր ելույթում վստահեցրեց, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած ենԱրցախի թիկունքին և պայքարելու են նրա արդար իրավունքների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահն ընդգծեց, որ մեր ներկա սերունդներին բախտ վիճակվեց ոչ միայն հռչակել երրորդ հանրապետություն, այլև կայացնել հայրենիքի անկախությունը, ամրապնդել ինքնուրույնությունը և ինքնիշխանությունը, ստեղծել ամուր և հզոր բանակ: «Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Այն բարձրացրեց մեր ոգին, և այսօր որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը պայքարելու են Արցախի արդար իրավունքների… Փառք ու պատիվ մեր ժողովրդին և նրա հերոսներին: Փառք հայոց հաղթական բանակին»,-իր ելույթում նշեց նախագահը:

Արմեն Սարգսյանի խոսքով` այսօր մենք գտնվում ենք Առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակի շեմին և անցում կատարում պետական կառավարման նոր` խորհրդարանական համակարգի: «Այսինքն՝ մի կողմից ունենք հանրապետական կարգերի հարյուրամյա պատմություն, մյուս կողմից՝ խորհրդանշանական կերպով սկսում ենք նոր էջից»,-իր ելույթում նշեց նորընտիր Նախագահը՝ հավելելով. «Մեկ դար առաջ հայ ժողովրդի ծանրագույն կորուստներից հետո, երբ մարդկային ջանքեր և սխրանք էր պետք փրկելու և ապրեցնելու այն փոքրիկ հողակտորը, որը մեզ մնացել էր մեծ հայրենիքից, ի պատիվ նախորդ սերունդների, թե առաջին, թե երկրորդ հանրապետության օրոք մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլ նաև արժանապատիվ կերպով ներկայանալ աշխարհին»,-ասաց Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Սահմանադրության համաձայն՝ սպասվում է ՀՀ կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]