Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նորընտիր նախագահը կարևորում է Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությունը, պետական գործչի ու կազմակերպչի հմտությունը

Նորընտիր նախագահը կարևորում է Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությունը, 
պետական գործչի ու կազմակերպչի հմտությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, կարևորելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու համաձայնագրով Եվրամիության հետ գործընկերության հաստատումը, շեշտադրում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ավանդն այդ գործում:

«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ ու հնարավորություններ են բացում, իսկ կառավարման խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններն է ստեղծում դրա համար: Այս իմաստով ցանկանում եմ արժանին մատուցել Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը, պետական գործչի ու կազմակերպչի հմտությանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին ելույթում ասաց Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով`վերջին երեք տասնամյակների ընթացքում վիթխարի աշխատանք է կատարվել Հայաստանում, որում իրենց ավանդն են ունեցել հանրապետության երեք նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:

«Ժամանակն, իհարկե, լիակատար գնահատական կտա մեր անցած ուղուն, սակայն այսօր կարելի է ամենայն անաչառությամբ և վստահությամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայված տնտեսության ու շրջափակման պայմաններում, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակության գաղափարով և համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր: Հակառակ առկա խնդիրներին` սա պատմական շատ կարևոր ձեռքբերում է»,-նշեց պաշտոնյան` հավելելով, որ Հայաստանը վայելում է համաշխարհային հանրության հարգանքն ու վստահելի գործընկերոջ համբավը:

Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը, ով հանդիսավոր երդվեց ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]