Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության խոսուն վկաները. «Արարատ-73»-ի փառավոր հաղթանակին նվիրված գավաթը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում

Պատմության խոսուն վկաները. «Արարատ-73»-ի փառավոր հաղթանակին նվիրված 
գավաթը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-73»-ի փառավոր հաղթանակին նվիրված ոսկե գավաթը, որը Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեն 1974թ. հանձնեց Հայաստանի պատմության թանգարանին, պատրաստված է 5830 հարգի ոսկուց, դրված է փայտյա պատվանդանի վրա, ունի կափարիչ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանն ասաց, որ այն ակումբին նվիրել են բեյրութահայերը: «Կափարիչի վրա ֆուտբոլի գնդակ է: Գավաթի մակերեսին Արարատ լեռան պատկերն է՝ գնդակի հետ երկու ֆուտբոլիստի պատկերներով: Վրան գրություն է. «Երախտագետ սփյուռքին կողմե հայրենի ախոյան և բաժակակիր «Արարատին»-ին. նախաձեռնություն «Արարատ» օրաթերթի, Լիբանան-1973»»,-ասաց նա:

Հայաստանի պատմության թանգարանում է պահվում նաև «Արարատ» ակումբի նշանավոր գնդակը, որով նրանք նվաճեցին հաղթանակը: Այն թանգարանին է նվիրել «Արարատ» ակումբը 1973թ.: Գնդակի վրա իրենց ստորագրությունն են թողել հաղթանակած թիմի անդամներն ու մարզիչները:

Հայկական ֆուտբոլը փառքի օլիմպոսին հասցրած «Արարատ» ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 1935թ.` Վռամշապուհ Մերանգուլյանի գլխավորությամբ: Հիմնադրման ժամանակ ակումբը կոչվում էր Երևանի «Սպարտակ», 1938 թ-ին  ստանում է «Դինամո» անվանումը։ 1954-1962 թթ. կրկին վերանվանվում է «Սպարտակ», իսկ 1963 թվականից մինչ օրս ակումբը կրում է պատմական «Արարատ» անվանումը։

1971 թվականից սկսվում են «Արարատ»-ի վերելքի տարիները։ Նախ նույն թվականին թիմը տիրանում է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալներին։ Հաջորդ տարի թիմի մարզիչն է դառնում ԽՍՀՄ-ում ճանաչված ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, փայլուն մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։

1973թ. իր պատմության ընթացքում առաջին անգամ «Արարատ»-ը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: Դա մեծագույն նվաճում էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում, որը ռուսներն անվանեցին «Հայկական ֆուտբոլի բում»։ Ցուցաբերած խաղի համար ակումբն արժանացել է 4  թիմային մրցանակի՝  «Ագրեսիվ հյուր»,  «Գրիգորի Ֆեդոտովի անվան»,  «Մրցանակ մեծ հաշվի համար» և խփած ու բաց թողած գնդակների լավագույն տարբերության համար: Ակումբի ութ ֆուտբոլիստներ ընդգրկվել են  ԽՍՀՄ  առաջնության  մրցաշրջանի «33  լավագույնների»  ցանկում:

Խորհրդային տարիներին «Արարատ» ակումբում բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս: 70-ական թվականների պատմական հաղթանակներում իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել Արկադի Անդրիասյանը, Լևոն Իշտոյանը, Հովհաննես Զանազանյանը, Էդուարդ Մարկարովը, Ալյոշա Աբրահամյանը և «Արարատ-73»-ի բոլոր մյուս ֆուտբոլիստները, ովքեր, անկասկած, ֆուտբոլի աստղեր էին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]