Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն

Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր 
դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Արցախի ՄԻՊ գրասենյակից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Ի պատասխան ԱՀ ոստիկանությանը հասցեագրված ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մարտի 28-ի գրության՝ ներկայացվել են Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ։ 
Հաշվի առնելով ներկայացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու անհրաժեշտությունը՝
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ապրիլի 6-ի գրությամբ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ՝ Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]