Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժի հուշատախտակի բացմանը

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժի հուշատախտակի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 7-ին ներկա է գտնվել ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելլա Դավթյանի եւ նրա ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի, հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով ներկաներին` խորհրդարանի ղեկավարն անգնահատելի է համարել Իզաբելլա Դավթյանի դերը մանկաբուժության բնագավառում: «Նա իր ամբողջ կյանքը նվիրել է երեխաների առողջությանը: Անվանի բժիշկն իր գործընկերների հետ կարողացել է նվազեցնել մանկական մահացությունըորի մակարդակն այդ տարիներին բավականին բարձր էր»,- նշել է Արա Բաբլոյանը: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի` բժիշկներն այսօր էլ շարունակում են նրա սկսած գործը:

Վասակ Խաչիկյանի գործընկերները բարձր են գնահատել վաստակաշատ շինարարի` ոլորտում ունեցած ավանդը: Հայտնի ամուսինների դուստրը` Աիդա Խաչիկյանը, իր շնորհակալությունն է հայտնել նման նախաձեռնության համար:

Հուշատախտակի բացման պատիվը վերապահվել է նրանց թոռանը՝ Էմիլ Վարդապետյանին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, բուժաշխատողներ, շինարարներ, պաշտոնատար այլ անձինք


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]