1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտնի հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվել է «Մատենադարան» հուշամեդալով

Հայտնի հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվել է «Մատենադարան» հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր (professor emeritus) , ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր  Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ ապրիլի 7-ին տեղի ունեցավ միջոցառում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայագիտության զարգացման մեջ Մայքլ Սթոունի անգնահատելի ավանդի, գիտական գործունեության մասին միջոցառման մասնակիցներին տեղեկություններ տրամադրեց Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրման և թարգմանության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանը: Մայքլ Սթոունին գնահատանքի խոսքեր հղեցին Մատենադարանի գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը, պրոֆեսոր Աբրահամ Տերյանը (ԱՄՆ), Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը: Հայագիտության մեջ ունեցած մեծ ավանդի և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Մայքլ Սթոունին հանձնեց «Մատենադարան» հուշամեդալ:

Պրոֆեսոր Մայքլ Սթոունը անվանի հայագետ է, հիմնադրել է Երուսաղեմի եբրայական համալսարանի Հայագիտական ամբիոնը և Կրոնական հետազոտությունների ամբիոնը, հիմնադրել և նախագահել է «Հայագիտության միջազգային ընկերակցությունը» (Association Internationale des Etudes Arméniennes) : Հեղինակ է բազմաթիվ մեծարժեք հայագիտական ուսումնասիրությունների: Նրա գիտական հետաքրքրությունների  կենտրոնում են վաղ եբրայական և քրիստոնեական բանասիրությունն ու աղբյուրագիտությունը, հատկապես՝ հին կտակարանային և պարականոն տեքստերի ուսումնասիրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]