Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ֆրանսիացի լրագրողների հետ


ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 6-ին հանդիպել է ֆրանսիացի մի խումբ լրագրողների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Խորհրդարանի ղեկավարը լրագրողներին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետևանքով առկա անվտանգային հարցերի համատեքստում։ Ազգային ժողովի նախագահը ֆրանսիացի լրագրողներին տեղեկություններ է հաղորդել նաև արտաքին կապերի, Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության մասին։

Այնուհետև Աշոտ Ղուլյանը պատասխանել է ֆրանսիացի լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հիմնախնդրի լուծման հեռանկարներին, Արցախի տնտեսությանը, երիտասարդության տրամադրվածությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերին։




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ