Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևան-Իջևան ճանապարհահատվածին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Երևան-Իջևան ճանապարհահատվածին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա մեկ զոհ և 
մեկ վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Իջևան մայրուղի դուրս եկող ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վարորդը մահացել է, իսկ ուղևորը` հոսպիտալացվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ապրիլի 6-ին, ժամը 20:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ»,- հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ Սևան քաղաքից դեպի Երևան-Իջևան մայրուղի դուրս եկող ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի 47 RV 047 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Յ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա քարերին:

Վարորդը և ուղևորը՝ 1971 թ. ծնված Ռ. Գ.-ն հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ Ռ. Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ վարորդը հիվանդանոցում մահացել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]