1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի մարզային փուլում հաղթեց Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը

ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի մարզային փուլում հաղթեց Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը

ԳԱՎԱՌ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում ավարտվեց Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը, որտեղ 5 թիմերի մասնակցությամբ վիճարկվեց հանրապետական փուլի մասնակցության իրավունքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, դպրոցականների մինչեւ 14 տարեկանների շախմատի 12-րդ օլիմպիադայի մարզային փուլն անցկացվեց Գավառի Ա. Իսահակյանի անվան N 4 հիմնական դպրոցում: Միմյանց հետ խաղացին տարածքային փուլի մրցումներում հաղթողներ ճանաչված Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական,Մարտունու տարածքի Վարդենիկ համայնքի Ա. Օհանյանի անվան N2 հիմնական, Սեւանի Վ. Կարապետյանի անվան N3 հիմնական, Վարդենիսի տարածքի Լճավանի միջնակարգ եւ Ճամբարակի N1 հիմնական դպրոցների հավաքական թիմերը:
Մրցումներն անցկացվեցին շրջանաձեւ մրցակարգով: Հետաքրքիր եւ անզիջում պայքարում հաղթող ճանաչվեց Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի թիմը, որը եւ մարզը կներկայացնի օլիմպիադայի հանրապետական փուլում հետեւյալ կազմով. Վարդան Սարգսյան, Տիգրան Գայրանյան, Մհեր Գայրանյան, Իռեն Մանուկյան: Մրցումների ավարտին մասնակից թիմերի բոլոր անդամները եւ մարզիչները ՀԲԸՄ կողմից խրախուսվեցին թանկարժեք հուշանվերներով, իսկ հաղթող թիմը՝ նաեւ գավաթներով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]