Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ձեզնից են սկսվում սերն ու նվիրումն առ հայրենիք. Արա Բաբլոյանը շնորհավորել է կանանց տոնը

Ձեզնից են սկսվում սերն ու նվիրումն առ հայրենիք. Արա Բաբլոյանը շնորհավորել է 
կանանց տոնը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

«Սիրելի մայրեր,

ի սրտե շնորհավորում եմ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ:

Ձեզնից են սկսվում սերն ու նվիրումն առ հայրենիք, որոնք երբեք չեն վերջանում, ինչպես ձեր մայրական զգացմունքները: Կյանք պարգեւելու վեհ առաքելությունից հետո դուք շարունակական կարեւոր դեր ունեք մարդու, հասարակության ու պետության կյանքում: Ձեր սերմանած բարությունն ու ջերմությունն անդավաճան ուղեկից են միջանձնային ու նաեւ միջպետական շփումներում: Որպես ընտանիքի հիմնասյուն, որպես մարդկային լավագույն որակների ամբողջություն՝ ձեր իմաստնությամբ ու սիրով գեղեցկացնում եք աշխարհը եւ հուշում, թե ինչպես կարելի է կառուցել մարդկանց ու երկրների փոխհարաբերությունները:

Երախտագիտության զգացումով ցանկանում եմ առանձին շնորհավորել զինվորների մայրերին, ում ծնած ու դաստիարակած զավակների շնորհիվ է մեր սահմանը հուսալիորեն պաշտպանված, իսկ արժանապատիվ խաղաղությունը` երաշխավորված:

Շնորհավորանքների հետ մեկտեղ խորին հարգանքս եմ հայտնում բազմազավակ մայրերին, ովքեր իրենց յուրահատուկ մասնակցությամբ են ձեւավորում երկրի ժողովրդագրական պատկերը:

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, երջանկություն ու բարեկեցություն»,-նշված է ՀՀ Ազգային ժողովի նախագահի ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]