1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարը հանդիպել է հայկական մի շարք ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարը հանդիպել է հայկական մի շարք ՏՏ 
ընկերությունների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը հանդիպում էր կազմակերպել հայաստանյան 7 միջազգային խոշոր ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Նմանատիպ հանդիպում մեկ շաբաթ առաջ անցկացվել է ստարտափների հիմնադիրների հետ։ Նպատակն, ըստ նախարարի տեղակալի, թիմային աշխատանքի և քննարկման միջոցով ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված 2018-2019թթ. աշխատանքային պլանի կազմումն է։

Ընկերությունների տնօրենները ներկայացրել են կրթական, հարկային և մարդկային ռեսուրսների վերաբերյալ իրենց հուզող հարցեր։

«Բոլոր հանդիպումներն էլ օգտակար են։ Դրանց արդյունքում առավել ակնառու են դառնում ՏՏ ոլորտի մեծ ու փոքր ընկերությունների խնդիրները։ Սկսնակ ընկերություններն այսօր կարիք ունեն պատվերների, ճանաչելի լինելու, վաճառքի, որպեսզի իրենց տրված հարկային արտոնությունները օգտագործեն իրենց թիմի ընդլայնման համար։ Մեծ ընկերությունները մատնանշում են մասնագետների պակասը. նրանց անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ»,-ասաց Ամալյա Եղոյանը։

Նրա խոսքով` խնդիր է նաև ոչ համակարգված աշխատանքը և, միգուցե, միմյանց հետ չշփվելը։ Ամալյա Եղոյանը կարծում է, որ եթե բոլորի ուժեղ ու թույլ կողմերը մեկտեղվեն, աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, ոլորտն էլ ավելի արագ կզարգանա։

«Մեր հաջորդ քայլը լինելու է խնդիրների ու առաջարկությունների վերլուծությունը։ Նախարարություն-մասնավոր հատված գործակցության շրջանակներում կստեղծվի աշխատանքային թիմ, ու կկազմենք  աշխատանքային պլան, կշեշտադրվեն կարճաժամկետ գործողությունների կատարումը` շոշափելի արդյունքների հասնելու ձգտումով»,- ասաց նախարարի տեղակալը։

Ըստ մասնակիցների՝ քանի որ ՏՏ ոլորտն այս պահին մեր տնտեսության ամենաարագ զարգացող բնագավառներից է, կրթությունն ու հարկային դաշտը հնարավորին ակտիվ պետք է արձագանքեն այդ զարգացումներին։ Հանդիպման ընթացքում առաջարկվեց, որ մասնավորի պահանջմունքները հաշվի առնվեն կրթական ծրագրերի մշակման ընթացքում թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]