Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիեզերակայանում աշխարհի առաջին հյուրանոցի բացումը պլանավորված Է 2020 թվականին

Տիեզերակայանում աշխարհի առաջին հյուրանոցի բացումը պլանավորված Է 2020 թվականին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիեզերակայանում աշխարհի առաջին հյուրանոցի բացումը պլանավորված Է 2020 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SpaceNews պորտալը: Aurora մոդուլային ուղեծրակայանում հյուրանոցի մշակմամբ զբաղվում Է Միացյալ Նահանգների Orion Span ընկերությունը:

Հյուրանոցի մակերեսը կկազմի 42 քառակուսի մետր, որտեղ կարող են տեղավորվել չորս հյուրերն ու անձնակազմի երկու անդամները: «Հյուրերն ուղեծրի հյուրանոցում կգտնվեն (Երկրի – խմբ.) մակերեւույթից 320 կիլոմետր բարձրության վրա՝ ամբողջ ժամանակ գտնվելով անկշռության վիճակում»,- հայտարարել Է Orion Span-ի գլխավոր տնօրեն Ֆրենկ Բունգերը Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հյուրանոցի հյուրերը կկարողանան մասնակցել մրգերի եւ բանջարեղենի աճեցման գիտափորձերին, որոնք ճանապարհորդությունից հետո նրանք կարող են իրենց հետ վերցնել որպես հուշանվեր: Ինչպես հայտնել Է հանդեսը, հյուրանոցում 12 օր ապրելու տոմսը կարժենա 9,5 միլիոն դոլար: Գումարը ներառում Է նախաթռիչքային պատրաստման երեք ամիսը, ինչպես նաեւ մինչեւ տիեզերակայան եւ հետ փոխադրումը: Հյուրանոցը Երկրի շուրջը պտույտ կգործի յուրաքանչյուր 90 րոպեն մեկ, այսպիսով, հյուրերը կկարողանան ամեն օր դիտել 16 արեւածագ ու մայրամուտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]