1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չինուհին՝ մկրատը գլխի մեջ, ավտոբուսով հասել Է հիվանդանոց ու ողջ Է մնացել

Չինուհին՝ մկրատը գլխի մեջ, ավտոբուսով հասել Է հիվանդանոց ու ողջ Է մնացել

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակչուհին՝ մկրատը գլխի մեջ, կարողացել Է ինքնուրույն հասնել հիվանդանոց եւ հաջողությամբ տարել Է վիրահատությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail հրատարակությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել այն ժամանակ, երբ Շեն Սյաոինը չինական ցեդրելայի տերեւներ Էր հավաքում Հուբեյի նահանգի Սանյան քաղաքի իր տան այգում: 57-ամյա կինը որոշել Է բույսի կատարից կտրտել ուտելի տերեւները, եւ այնտեղ հասնելու համար բամբուկե փայտ Է ամրացրել Էտելու մկրատին:

Բայց այն ջարդվել Է, եւ մկրատն ընկել ու սայրով խրվել Է Սյաոինի գլուխը: Չինուհին կարողացել Է պահպանել ինքնատիրապետումը եւ ավտոբուսով հիվանդանոց Է ուղեւորվել իր ընտանքի հետ: Բժիշկները նրան ուղարկել են ռենտգեն հետազոտության, որտեղ հայտնաբերել են, որ սայրը չորս սանտիմետր խրվել Է նրա գլուխը եւ կպել ուղեղին: Այնուամենայնիվ, այն լուրջ վնաս չի հասցրել կնոջը. նա գանգատվում Է սոսկ զգայության մասնակի կորստից եւ քնկոտությունից: Մկրատը հանելու համար բժիշկներին երկու վիրահատություն Է պահանջվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]