Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զախարովան Լոնդոնից պարզաբանումներ Է պահանջել Սկրիպալի կենդանիների դիակիզման պատճառով

Զախարովան Լոնդոնից պարզաբանումներ Է պահանջել Սկրիպալի կենդանիների դիակիզման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տարօրինակ Է համարում Սերգեյ Սկրիպալի կենդանիների հետ կապված իրադրությունը, որոնց, բրիտանական մամուլի տեղեկատվությամբ, դիակիզել են՝ դրանով իսկ փաստորեն ոչնչացնելով հանցանշանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Մամուլի տվյալներով՝ թե՛ ծովախոզուկներին եւ թե՛ կատվին դիակիզել են: Այլ խոսքով, ոչնչացրել են, թեեւ կենդանիները կարող Էին կարեւոր հանցանշան դառնալ քիմիական նյութով թունավորման գործում»,- գրել Է Զախարովան Facebook-ի իր Էջում: «Ցանկալի կլիներ պարզաբանումներ ստանալ»,- ընդգծել Է նա: Ինչպես ապրիլի 6-ին հայտնել Է բրիտանական Mirror թերթը, երկու ծովախոզուկներին, որոնք պատկանում Էին ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին, սատկած են գտել Սոլսբերիում նրա տունը զննելիս: Հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել Է, որ կրծողները սատկել են ջրազրկումից եւ թունավորված չեն եղել:

Նաեւ անասնաբույժներն ստիպված են եղել հատուկ միջոցներով մեռցնել Նեշ վան Դրեյք անունով պարսկական սեւ կատվին: Երբ մասնագետները հնարավորություն են ստացել զննելու կենդանուն, այն եղել Է «աղետալի վիճակում», եւ բժիշկները որոշում են ընդունել «թեթեւացնել նրա տառապանքները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]