Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրով այս տարվանից նախատեսվում է տեղադրել նաև դեղապատ ստենտներ

«Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրով այս տարվանից նախատեսվում է 
տեղադրել նաև դեղապատ ստենտներ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է այս տարվանից «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» («Stand for life») ծրագրով տրամադրվող ոչ դեղապատ ստենտները փոխարինել դեղապատերով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք- Նուբարյանը:

«Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով լուրջ խնդիրներ են լուծվել: Մի շարք մարզերում վերջին տարիներին ունենք սրտամկանի սուր ինֆարկտից մահացության կայուն նվազեցում: Ծրագրում նախատեսվում են նաև որոշակի փոփոխություններ: Եթե ներկայում միջամտությունը կատարվում է ոչ դեղապատ ստենտի միջոցով, ապա նախատեսում ենք, որ այս տարվանից այն կփոխարինվի դեղապատ ստենտով»,-ասաց Մելիք-Նուբարյանն ու հավելեց, որ հնարավորություն կտրվի նաև ավելի մեծ քանակությամբ մարդկանց տրամադրել այդ ծառայությունը:

Խոսելով ծրագրից դուրս սրտի ստենտավորման գների հնարավոր նվազեցման մասին՝ նա ասաց՝ իջեցում նախորդ տարի եղավ Հայաստանում: Քանի որ պետությունը հանդիսանում է ծառայությունների խոշորագույն գնողներից մեկը, չի բացառվում, որ շուկան ևս կարձագանքի և կիջեցնի գները: Սակայն տնտեսավարող սուբյեկտներին պարտավորեցնել չեն կարող:

«Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրով սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում հիվանդի կյանքը փրկում են` ոչ դեղապատ մեկ ստենտ անվճար տեղադրելու միջոցով: Ծրագիրը մեկնարկել է 2015-ի հունվարից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]