Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սեփական գրպանից կատարած առողջապահական ծախսերը Հայաստանում ավելի քան 50 տոկոս են

Սեփական գրպանից կատարած առողջապահական ծախսերը Հայաստանում ավելի քան 
50 տոկոս են

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկանց սեփական գրպանից կատարած առողջապահական ծախսերը Հայաստանում 50 տոկոսից բարձր են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց՝ նախատեսում են էականորեն կրճատել դա:

«Չնայած բազմաթիվ առողջապահական խնդիրների լուծմանը՝ Հայաստանում դեռ խնդիրներ կան բնակչությանը հիվանդության դեպքում ֆինանսական պաշտպանության ապահովման գործում: Սեփական գրպանից կատարված առողջապահական ծախսերը մեզ մոտ 50 տոկոսից բարձր են: Եվ մենք մեր ռազմավարությունում նախատեսում ենք էականորեն մի քանի անգամ կրճատել դա՝ հասցնելով ընդունելի չափի՝ 20-30 տոկոսի»,-ասաց Մելիք-Նուբարյանը:

Նրա խոսքով՝ առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության հասնելու ծրագրեր շատ կան: Սակայն գների նվազեցումը չէ այդ ծրագրերի առանցքը: Առանցքում դրված է երաշխավորել, որ մարդը կարողանա ստանալ ծառայություն և չմտածի դրա հետևանքով ստացած ֆինանսական խնդիրների մասին: «Այսինքն՝ խոսքը վճարելու բեռը մարդուց կամ պետական բյուջեի հաշվին, կամ կանխավճարային համակարգերի ներդրման հաշվին տեղափոխելու մասին է: Մեր թիրախն է բնակչությանը հասանելի ծառայություններով ապահովելը»,-նշեց Մելիք-Նուբարյանը:

Ներքին ֆինանսավորումը առողջապահական համընդհանուր ծածկույթի հասնելու գերակա աղբյուրն է: Բարձր եկամուտ ունեցող երկրներում առողջապահական ներկա ծախսերին հատկացվող պետական ներքին ֆինանսավորման բաժինն աճել է՝ 66 տոկոսից դառնալով 80 տոկոս, իսկ միջին եկամուտ ունեցող երկրներում 48 տոկոսից հասել է 51 տոկոսի: Սակայն ցածր եկամուտ ունեցող երկրներում այդ թիվը նվազել է՝ 30 տոկոսից իջնելով 22 տոկոսի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]