Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախարարը սպառողների իրավունքների պաշտպանության առումով կարևորում է ապրանքների մակնշման գործիքի ճիշտ կիրառումը

Նախարարը սպառողների իրավունքների պաշտպանության առումով կարևորում է 
ապրանքների մակնշման գործիքի ճիշտ կիրառումը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վստահեցնում է, որ Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանությունը գնալով ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում, քանի որ այն պետության տնտեսական ու սոցիալական քաղաքականության բաղկացուցիչներից է: «Տնտեսությունների կայուն զարգացման, ինչպես նաև ազատ շուկայի և մրցակցության պայմաններում, տնտեսավարող սուբյեկտներն ավելի ու ավելի են հետաքրքրված քաղաքացիների պահանջարկի լիակատար բավարարմամբ, և այստեղ սպառողների իրավունքների պաշտպանության ու կոմերցիոն ընկերությունների աշխատանքն իրավական հարթությունում կազմակերպելու հարցերը դառնում են առավել նշանակալի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱՊՀ անդամ-երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի բացմանն ասաց նախարար Կարայանը:

Նա ավելացրեց, որ Հայաստանում լուրջ աշխատանք են տանում վերահսկող մարմինների կառուցվածքի և ֆունկցիայի օպտիմալացման ուղղությամբ` կրճատելով նրանց քանակը, բայց միաժամանակ բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը: «Սպառողների իրավունքների պաշտպանության աշխատանքում շարունակաբար բարձրացվում է մասնագիտացված հասարակական կազմակերպությունների դերը, նրանց քանակը երկրում արդեն հասել է 14-ի»,-ասաց գերատեսչության ղեկավարը:

Անդրադառնալով Երևանում անցկացվող միջոցառմանը` նախարար նկատեց, որ ԱՊՀ-ին անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցում է անդամ-երկրների կողմից միջպետական համաձայնությունների և նորմատիվային իրավական փաստաթղթերի ստեղծման գործընթացներին, համագործակցության հաստատմանն ու փորձի փոխանակմանը, բացառություն չէ նաև այս խորհրդի աշխատանքներին մասնակցությունը:

Կարայանի խոսքով` սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր է թվային և տեխնոլոգիական լուծումների կիրառման անհրաժեշտությունը: «Ներկայում առկա են ժամանակակից և հարմարավետ գործիքներ երկրներում ապրանքների օրինական շրջանառության համար, որոնցից են ապրանքների մակնշումն ու տեղաշարժի հետագծելիության ապահովումը: Նման գործիքները նաև նվազեցնում են բիզնեսի բեռը, օգտագործելով ժամանակակից գործիքներ մեծ տվյալների վերլուծության և պահանջվող հաշվետվողականության ծավալի կրճատման նպատակով»,-եզրափակեց Սուրեն Կարայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]