Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում սուգ Է հայտարարված Տղիբուլիի հանքում զոհվածների հիշատակին

Վրաստանում սուգ Է հայտարարված Տղիբուլիի հանքում զոհվածների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Տղիբուլի քաղաքի «Մինդելի» ածխահանքում հանքագործների զոհվելու պատճառով հանրապետության կառավարության կողմից ապրիլի 6-ին հայտարարված Սգո օրվա կապակցությամբ խոնարհված են երկրի պետական հիմնարկների դրոշները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել լույս ապրիլի 5-ի լուսաբացին: Հետաքննության նախնական տեղեկատվությամբ՝ հանքի թունելներից մեկում տեղի ունեցել պատերի դեֆորմացիա, ինչը հանգեցրել Է առաստաղի փլվելուն: Փլուզման հետեւանքով զոհվել Է վեց ածխահատ: Եւս երեք հանքագործներ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել. նրանցից մեկի վիճակը ծանր Է, ինչի մասին հայտնել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

Ավելի վաղ զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին ցավակցություն են հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եւ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]