Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մոսկվան երբեք չի լինի Վաշինգտոնի բարեկամը. ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ

Մոսկվան երբեք չի լինի Վաշինգտոնի բարեկամը. ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական 
ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել Է, որ Մոսկվան երբեք չի լինի Վաշինգտոնի բարեկամը, սակայն ինքը հնարավոր Է համարում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը, երբ դա ձեռնտու Է ամերիկյան կողմին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Հեյլին հայտարարել Է ապրիլի 5-ին Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանում, նրա ելույթի տեսագրությունը հրապարակված Է YouTube ինտերնետ-ծառայությունում ուսումնական հաստատության ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր երկրում քաղաքական վեճեր են եղել այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը մեր բարեկման Է արդյոք, թե՝ ոչ,- ասել Է Հեյլին:- Իրականում դա ճիշտ հարցադրում չԷ, քանի որ Ռուսաստանը երբեք չի լինի մեր բարեկամը: Բայց դրա հետ մեկտեղ, դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում նրանց հետ աշխատել»:

«Բայց մենք նրանց հետ աշխատում ենք, երբ դա մեզ հարկավոր Է, եւ մենք հարված ենք հասցնում, երբ դա մեզ հարկավոր Է: Հենց այդպես պետք Է լինի»,- պարզաբանել Է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]