1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրիում մեկնարկեց «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնը

Գյումրիում մեկնարկեց «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:
Համերգին ելույթ ունեցան աշխարհահռչակ երաժիշտ կատարողներ տարբեր երկրներից, ինչպես նաև տարբեր տարիների փառատոնի բացարձակ հաղթողները և ժյուրիի անդամները:
Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցներին եւ արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի տասնամյա հոբելյանին: 2018թ-ին «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել 37 երկրի ավելի քան 3100 անհատ կատարող եւ համույթ: Մասնակիցները ներկայացնում են Հայաստանը, Արցախը, ԱՄՆ-ն, ԱՄԷ-ն, Ավստրիան, Ավստրալիան, Բելառուսը, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Իսպանիան, Իրանը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Շվեյցարիան, Չինաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Սլովենիան, Սիրիան, Վրաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, Մոնղոլիան, Լեհաստանը, Իրանը եւ այլն :
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնի բացմանը ներկա ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ողջունելով փառատոնի բոլոր մասնակիցներին և փառատոնի շրջանակներում Գյումրի այցելած հյուրերին, կարևորեց 10-րդ անգամ անցկացվող միջազգային մշակութային միջոցառումը, որպես երկրաշարժից վերածնված քաղաքի վերազարթոնքի խորհրդանիշ:
Հյուրերին ողջունեցին և բարի ընթացք մաղթեցին նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացումը, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ բարեկամական կապեր ստեղծել ու բացահայտել երիտասարդ տաղանդներին: Հաղթողներն ու մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան Հայաստանի մարզերում, Արցախում, տարբեր երկրներում: Ամռան ընթացքում նրանց համար կկազմակերպվի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ամառային ստեղծագործական ակադեմիա:
Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 21 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժող գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն ,զինվորական նվագախմբեր , երգչախմբեր, պարարվեստ և այս տարվա նորությունը՝ կերպարվեստ:
Իրենց անվանակարգերում 21 բացարձակ հաղթողների շնորհվելու է Մեծ մրցանակ, շուրջ յոթ տասնյակ ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III,IV եւ V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում:Բոլոր մասնակիցները ստանալու են խրախուսական մրցանակներ եւ տարբեր դիպլոմներ:Այս ամենը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի մանկական եւ երիտասարդական արվեստի ամենախոշոր միջազգային տոնահանդեսը:Մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների կազմում) ընդգրկված են բազմաթիվ արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները եւ մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում, տարբեր երկրներում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]