Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շիրակում ազդարարվեց «Տեքստիլը՝ որպես Հայաստանի հյուսիսային մարզերի կայուն զարգացման երաշխիք» ծրագրի մեկնարկը

Շիրակում ազդարարվեց «Տեքստիլը՝ որպես Հայաստանի հյուսիսային մարզերի կայուն 
զարգացման երաշխիք» ծրագրի մեկնարկը

ԳՅՈՒՄՐԻ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հյուսիսային մարզերում տեքստիլ արդյունաբերության զարգացնելու բոլոր նախադրյալները կան: Ոլորտի զարգացմանը կնպաստի «Տեքստիլը՝ որպես Հայաստանի հյուսիսային մարզերի կայուն զարգացման երաշխիք» ծրագիրը, որի մեկնարկն ազդարարվեց ապրիլի 5-ին ՝ Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպված ծրագրի բացման միջոցառման ժամանակ: Ծրագիրն իրականցվում է Եվրամիության, Գերմանական համագործակցության, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ՝ Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի Առևտրաարդյունաբերական պալատների կողմից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի հիմնական նպատակն է մարզերում տեքստիլ ոլորտի արժեշղթայի բարելավումը, 40 նորաստեղծ և արդեն գործող բիզնեսների մրցունակության բարձրացումը և ոլորտի աշխատակիցների մասնագիտական հմտությունների բարելավումը:

Ծրագիրը հնարավորություն կտա Լոռու և Շիրակի մարզերի ոլորտի ներկայացուցիչներին՝ սկսնակներին և արդեն գործող ընկերություններին, ստեղծելով այսպես կոչված կլաստերային ցանց համատեղ զարգացնել ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը: Լոռու և Շիրակի մարզերին այս հարցում կօգնի Գեղարքունիքի մարզի արդյունաբերական փորձը: Ընդհանուր առմամբ, տեքստիլի զարգացման ծրագիրը նպատակ ունի բարձրացնել նաև աշխատակիցների մասնագիտական հմտությունները՝ քայլեր իրականացնել տվյալ մարզի ոլորտի կարիքին համապատասխան: «Սա գերազանց հարթակ կլինի տեքստիլ ոլորտի զարգացման համար՝ բարձրացնելով ձեռնարկությունների մրցակցային կարողությունները, ինչն իր հետ կարող է ավելացնել ձեռնարկությունների տարեկան շրջանառություն, նոր աշխատատեղեր ստեղծել»,-լրագրողներին տեղեկացրեց «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերը ՝փաստելով, որ ծրագրի նպատակներից մեկը տեքստիլի արդյունաբերությանը վերածնունդ տալն է:

«Կան խոշոր ընկերություններ, բայց կան նաև անհատներ, և վերջիններիս միավորելու դեպքում, հնարավոր է ավելի մեծ ընկերություն ստեղծելով զարգացնել արդյունաբերությունը: Ծրագիրը մեկ տարվա համար նախատեսվում է 100 հազար եվրո գումար, իսկ թե քանի աշխատատեղ կստեղծվի՝ կապված է ծրագիրն ինչպես առաջ կգնա: Ծրագրի այս մեկ տարվա նպատակն ընդհանուր դաշտի ստեղծումն է, որի շնորհիվ տեքստիլը կկարողանա զարգանալ և հեռանակարում ավելի շատ աշխատատեղեր կստեղծվեն»,-նշեց Էվա Նեհերը:
Խոսելով Շիրակում նախկին տեքստիլ հզորության վերականգնման մասին, Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Գոմցյանը նշեց, որ խոսքը նախկին ունեցած ծավալները վերականգնելու մասին չէ, այլ նորի ստեղծումը:

«Շիրակի մարզն ունի ներուժ, դա, նախ և առաջ, կադրերն են: Մարզում, այս ծրագրի շրջանակներում, ֆինանսական՝ փոխառության տեսքով և խորհրդատվական օգնություն կստանան 20 սկսնակ և գործող ձեռնարկություն: Տեքստիլը սոցիալական խնդիրներ լուծող ոլորտ է այս ոլորտի զարգացմամբ, բավական հարցեր կլուծվեն»,- նշեց Կարեն Գոմցյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]