Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Յուլիա Սկրիպալը հանդես է եկել հայտարարությամբ

Յուլիա Սկրիպալը հանդես է եկել հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դուստրը` Յուլիա Սկրիպալը, ում մարտի սկզբին հոր հետ Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում հայտնաբերել էին անգիտակից վիճակում, հայտարարություն է տարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, Յուլիա Սկրիպալը հայտնել է, որ ավելի քան մեկ շաբաթ առաջ գիտակցության է եկել և ամեն օր իրեն ավելի լավ է զգում:

«Ես շնորհակալ եմ իմ նկատմամբ հետաքրքրության և  շուտափույթ ապաքինման բազմաթիվ բարեմաղթանքների համար, որ ստանում եմ»,- ասված է Յուլիա Սկրիպալի հայտարարության մեջ,որը տարածել է Լոնդոնի ոստիկանությունը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի աշխատակիցներին և Սոլսբերիի բնակիչներին, ովքեր նրա խոսքով եկել են օգնության այն պահին, երբ ինքն ու հայրը անգիտակից վիճակում են եղել:

Նա Սոլսբերիի միջադեպը մոլորեցնող է որակել և խնդրել է հարգել իր ընտանիքի մասնավոր կյանքն իր ապաքինման ժամանակահատվածում:

 Հոր առողջական վիճակի մասին Յուլիա Սկրիպալը չի խոսել:

2018թ. մարտի սկզբին ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը անգիտակից վիճակում հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի  Սոլսբերի քաղաքում:Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ անմիջական կապ ունի Ռուսաստանը: Ռուսաստանը իր հերթին կտրականապես հերքում է այդ մեղադրանքները: Օրերս Մեծ Բրիտանիան մերժել է միջադեպի համատեղ հետաքննություն անցկացնելու Ռուսաստանի առաջարկը: Լոնդոնը Ռուսաստանին հասանելիություն չի տրամադրում Սերգեյ Սկրիպալին և նրա աղջկան:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]