Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի Նախագահը Ստեփանակերտում և Շուշիում այցելել է վարչական,  ուսումնական հաստատություններ և կառուցվող օբյեկտներ

Արցախի Նախագահը Ստեփանակերտում և Շուշիում այցելել է վարչական, 
 ուսումնական հաստատություններ և կառուցվող օբյեկտներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին Շուշիում եւ Ստեփանակերտում այցելել է մի շարք վարչական եւ ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ կառուցվող օբյեկտների շինհարթակներ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, առկա խնդիրներին եւ անելիքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերը բարձր որակով եւ նախատեսված ժամկետներում ավարտելու ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]