Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շվեյցարիայում աճուրդի Է դրվել աշխարհի առավել արժեքավոր ադամանդներից մեկը

Շվեյցարիայում աճուրդի Է դրվել աշխարհի առավել արժեքավոր ադամանդներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապույտ ադամանդը, որը պատկանել Է Եվրոպայի բազմաթիվ թագավորական երեւելիների, աճուրդի Է դրվել Ժնեւում: Լոտի մեկնարկային գինը 3,5 մլն դոլար Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է անգլիական Sotheby՚s աճուրդի տունը:

6 կարատից փոքր-ինչ ավելի ադամանդն առաջին անգամ Է աճուրդի դրվում: Թանկարժեք քարը հայտնաբերվել Է 1715 թվականին Հնդկաստանի Գոլկոնդայի ալմաստի հանքերում:

«Ֆառնեզե կապույտ ադամանդի անհավանական ճակատագիրը պատմական տեսակետից նրան առավել գրավիչ թանկարժեք քարերից մեկն Է դարձնում աշխարհում»,- ասել Է Sotheby՚s-ի եվրոպական բաժանմունքի նախագահ Ֆիլիպ ֆոն Վյուրտեմբերգը:

Երեք հարյուրամյակ շարունակ գանձը որպես նվեր մի թագավորական տնից անցել Է մյուսին՝ հատուկ զարդատուփով ճամփորդելով Եվրոպայով՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Ավստրիայում:

Թանկարժեք քարի տերերի թվում են Բուրբոնների եւ Հաբսբուրգների դինաստիաների ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]