1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը փոխհատուցում է Մեղրիի բնակչության անհատական ոռոգման պոմպերով օգտագործած էլեկտրաէներգիայի արժեքը

Կառավարությունը փոխհատուցում է Մեղրիի բնակչության անհատական ոռոգման 
պոմպերով օգտագործած էլեկտրաէներգիայի արժեքը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 8 միլիոն 420 հազար դրամ կհատկացնի Սյունիքի մարզպետարանին:

«Արմենպրես»-ի փոխնցմամբ, գործադիրի նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով 2016 թվականին օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով այս տարվա առաջին կիսամյակում կհատկացվի 8 միլիոն 420 հազար դրամ գումար:

2015 թվականին այդ նպատակով հատկացվել է 4 միլիոն 851 հազար դրամ, 2016-ին՝ 6 միլիոն 626 հազար դրամ:

Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի 2016 թվականի ծախսը կազմել է 168439 կվտ/ժ, ծրագրից օգտվել են Մեղրի տարածաշրջանի 76 շահառուներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]