1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ

Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ ապրիլի 5-ի առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Սրբազան Քահանայապետին Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերություններին նրա նվիրվածության ու մշտական հոգածության, ձևավորված անկեղծ և ջերմ երկխոսության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում սա արդեն 5-րդ հանդիպումն է Նորին Սրբության հետ, ինչն ինքնին խոսուն է: Նախագահը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ յուրաքանչյուր հանդիպում մեծագույն պատիվ է համարել և ջերմությամբ հիշել 2016թ. «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո Հայաստան կատարած նրա այցը, ինչպես նաև 2015թ. իր այցը Վատիկան և մասնակցությունը Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբության կողմից մատուցված պատարագին, որը պատմական դարձավ նաև այն պատճառով, որ հայ ժողովրդի հանճարեղ զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» պատվավոր տիտղոսը և նա ճանաչվեց կաթողիկե եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նշելով, որ կաթոլիկ աշխարհի սրտում՝ Վատիկանում, մեծ սրբերի կողքին այսուհետ վեր է խոյանալու նաև հայ ժողովրդի զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը, որի բացմանն այսօր պատիվ կունենա մասնակցելու, Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնել Հռոմի Պապին այդ որոշման համար և տեղեկացրել, որ արձանի մեկ օրինակ էլ տեղադրվելու է Հայաստանյայց Եկեղեցու հոգևոր կենտրոն Էջմիածնում: Այդպիսով, Գրիգոր Նարեկացին ու նրա թողած ժառանգությունը, ըստ Նախագահի, դառնում են քրիստոնյա երկու համայնքների համերաշխության հավերժական խորհրդանիշ:

Առանձնազրույցի ժամանակ Հանրապետության Նախագահը և Հռոմի Պապը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու զարգացնել և խորացնել Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերությունները, սերտացնել երկու երկրների միջև առկա հոգևոր և մշակութային կապերը: 

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն: Նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմի Պապին նվիրել է Սուրբ Գայանե եկեղեցու արծաթե մանրակերտը: Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Նախագահին նվիրել է վատիկանյան թանգարաններում պահվող Սուրբ ընտանիքը պատկերող քանդակի մարմարե կրկնօրինակը, ինչպես նաև իր հեղինակած վերջին երեք գրքերի օրինակները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]