Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց «Ալեքս տեքստիլ» ընկերությանը  

Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց «Ալեքս տեքստիլ» 
ընկերությանը

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «Ալեքս տեքստիլ» ընկերության կողմից ներկայացված գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և  նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու հարկային արտոնություն ստանալու հայտը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը 706 միլիոն դրամի տրիկոտաժե գործվածք, թելեր, կոճակներ և այլ տեքստիլ պարագաներ է ներկրել: 

«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են թեթև արդյունաբերության մեջ։ Դրանք չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]