Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կառավարությունը բավարարեց կոշիկի արտադրության խթանմանն ուղղված հայտը

Կառավարությունը բավարարեց կոշիկի արտադրության խթանմանն ուղղված հայտը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «ԶԵՆՆԻ» ընկերության  կաշվի, մորթու և այլ նյութերի ներմուծման մաքսային արտոնության տրամադրման վերաբերյալ հայտը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «ԶԵՆՆԻ» ընկերությունը, որը Հայաստանում հանդես է գալիս հայկական կոշիկի և աքսեսուարների SALI ապրանքանիշով, ներկայացրել էր 69.6 մլն դրամ ընդհանուր արժեքով հումքի ներմուծման մաքսատուրքերից ընկերությանը ազատելու դիմում։ Խոսքը հիմնականում Չինաստանից ներմուծվող խոշոր եղջերավոր անասունների կաշվի (42,7 մլն դրամ), ինչպես նաև Թուրքիայից ներմուծվող կաշվի ու մորթու և Իտալիայից ներմուծվող ներկերի ու լաքերի մասին է։

«Կոշկի և աքսեսուարների «ԶԵՆՆԻ» ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. օգոստոսին: Լինելով տեղական արտադրող` ֆաբրիկան ներկայացնում է միայն բնական կաշվից բարձրորակ տեսականի։ Այն 6 խանութ ունի Հայաստանում, մեկն էլ՝ Ռուսաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը՝ ավելացնելով, որ նոր ներդրումների արդյունքում կստեղծվի 10 նոր աշխատատեղ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]