Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը կարևորում է տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմի ներդնումը

Կառավարությունը կարևորում է տեղական էլեկտրոնային կառավարման միասնական 
թվային պլատֆորմի ներդնումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևորում է տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմի ներդնումը, որը պետք է համակցված լինի պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: «Նշված պլատֆորմի ստեղծման գործում առաջնահերթ է գույքային հարկերի հաշվառման միասնական համակարգի ներդնումը, ինչի բացակայությունը խնդիրներ է առաջացնում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման, վճարումների ձևերի, ինչպես նաև հավաքագրման տեսանկյունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց 5-օրյա ժամկետում կառավարությունում քննարկված տեղական էլեկտրոնային կառավարման միասնական պլատֆորմը ներդնելուն ուղղված գործողությունների ծրագրի և ժամանակացույցի նախագիծը, ինչպես նաև դրա կիրարկման վերաբերյալ իրավական ակտի նախագիծը ներկայացնել կառավարության աշխատակազմ:

«Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարվեց 3-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ գույքային հարկերի հաշվարկման միասնական համակարգ ստեղծելու նախագծման, կազմակերպչական, ինչպես նաև այլ աշխատանքների ուղղությամբ՝ հաշվի առնելով առաջին կետով նախատեսված գործողությունների ծրագիրը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]