Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի Մարտունի և Ֆրանսիայի Բուր-դե-Պեաժ քաղաքների միջև ստորագրվել է բարեկամության հռչակագիր

Արցախի Մարտունի և Ֆրանսիայի Բուր-դե-Պեաժ քաղաքների միջև ստորագրվել է 
բարեկամության հռչակագիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ապրիլի 3-ին բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Մարտունի և Ֆրանսիայի Դրոմ նահանգի Բուր-դե-Պեաժ քաղաքների միջև։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Մարտունի քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, իսկ Բուր-դե-Պեաժի անունից՝ քաղաքապետ Նատալի Նիեզոնը։ Ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Հռչակագրի  նպատակն է երկու քաղաքների միջև վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական կապերի հաստատումը։ Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ Մարտունի և Բուր-դե-Պեաժ քաղաքները պարտավորվում են փոխգործակցություն ծավալել մշակույթի, կրթության, արվեստի բնագավառներում՝ հիմնված համերաշխության, արժանապատվության և մարդու նկատմամբ հարգանքի վրա։

Բուր-դե-Պեաժը դարձել է Արցախի Հանրապետության քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական 10-րդ քաղաքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]