Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը կմեծացնի դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները

Հայաստանը կմեծացնի դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստվում է մեծացնել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները: «Այս տարի մենք էլեկտրաէներգիայի ծավալները Իրան շեշտակի ավելացրել ենք: Նախատեսում ենք այն հասցնել 1 միլիարդ 600 հազար ԿՎ/ժամի, որը 2016-ի համեմատ 40-50 տոկոս աճ կապահովի»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նա նշեց, որ շարունակվում են Իրանի հետ բանակցությունները գազի ներմուծման ուղղությամբ: «Բանակցում ենք և գործող պայմանագրի (հեղ. գազ-էլեկտրաէներգիայի դիմաց), և մնացած այլ կարիքների համար գազի մատակարարման շուրջ»,-ավելացրեց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է իրանական կողմից հնչեցված հայտարարություններին, որ իրենք պատրաստ են հարմար գներով գազի մատակարարմանը, Հայկ Հարությունյանը վերահաստատեց բազմիցս նշած իր միտքը, որ նրանք ավելի թանկ գին են առաջարկում, քան ռուսական կողմը: «Իրանը շատ ավելի բարձր գնով իր հարևաններին գազ է վաճառում ներկայում, Հայաստանին ավելի մատչելի գին չի առաջարկել»,-նշեց պաշտոնյան: Նա չցանկացած հանրայնացնել իրանական կողմի առաջարկը` նշելով, որ դա հարևանների առևտրային գաղտնիքն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]