1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մանկական բեսթսելեր 5/1. «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ամենավաճառվածների աղյուսակում է

Մանկական բեսթսելեր 5/1. «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» 
ամենավաճառվածների աղյուսակում է

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Մանուկների սիրելի «Բոքոնիկը» մի քանի հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և հայտնվել առաջին հորիզոնականում: Գնդիկ Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր անալոգները շատ ժողովուրդների մոտ (անգլիական Ջոնի-փքաբլիթը և այլն): Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: «Հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածուն, որը երկրորդ տեղում է, ներառում է պարտադիր ընթերցելու յուրահատուկ ստեղծագործություններ:

Երրորդ հորիզոնականում է Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» գիրքը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ: Թեև դպրոցում Հարրին շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան: 

Չորրորդ տեղում Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» ստեղծագործությունն է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին: 

«Գտնված երազ» հանրահայտ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված համանուն գիրքը հինգերորդն է: Փոքրիկ աղջիկը ցանկանում է գտնել իր պապիկի կորած քունը և հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է հեքիաթային արարածների հետ։ Երբ վերադառնում է տուն, պապն արդեն քնած է լինում։

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցրել «Երեք խոզուկներ» հեքիաթը: Ի տարբերություն իր փոքր եղբայրների, մեծ խոզուկը (խոզուկների անուններն են` Նիֆ-Նիֆ, Նուֆ-Նուֆ, Նաֆ-Նաֆ) ունի նախանձելի շրջահայացություն: Ուժերը չխնայելով` նա կառուցում է իր համար իսկական քարե տուն (այդ պահին մյուս եղբայրները սահմանափակում են ծղոտե և ծառերի ճյուղերով): Եվ երբ չար դաժան գայլը հարձակվում է խոզուկների վրա, առանց ջանքի ավերում է Նիֆ-Նիֆի և Նուֆ-Նուֆի տունը, և հենց Նաֆ-Նաֆի տունը դառնում է ապաստան բոլոր երեք խոզուկների համար:

«Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:

«Հեքիաթների մոլորակ. ընտրանի»  գիրքը ութերորդն է: Դրանում զետեղված են Ղազարոս Աղայանի հետաքրքիր ստեղծագործությունները:

Իններորդ տեղում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ն են: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են միշտ և բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս ամիս ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» գիրքը: Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 «Բոքոնիկը» Բուկինիստ 79
2 «Հեքիաթներ քնելուց առաջ» Բուկինիստ 65
3 Ջ. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը Զանգակ 45
4 Ջ. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» Զանգակ 42
5 «Գտնված երազ» ՄանՄար 39
6 «Երեք խոզուկները» Ջի Էս Էմ 39
7 «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» Անդրանիկ 32
8 Հեքիաթների մոլորակ. ընտրանի» ՄՀՄ Գրատուն 24
9 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Արևիկ 22
10 Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ «Խորհրդավոր պարտեզը» Զանգակ 6

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]