Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մենք պարտավոր ենք հաղթել 3-րդ տեղի համար խաղում. Կարեն Գիլոյան  

Մենք պարտավոր ենք հաղթել 3-րդ տեղի համար խաղում. Կարեն Գիլոյան

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի թերագնահատում մրցակիցներին, սակայն Հայաստանի առաջնության 3-րդ տեղի համար մրցախաղում պայքարելու է միայն հաղթանակի համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ուրարտու» ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը: «Մրցաշրջանի մեկնարկից սկսած որևէ թիմի չենք թերագնահատել: Բոլորին էլ համարել ենք լուրջ մրցակիցներ: Մենք պարտավոր ենք 3-րդ տեղի համար խաղում հաղթել և գոնե արժանանալ մրցանակային տեղի»,-շեշտեց ակումբի նախագահը:

Խոսելով կիսաեզրափակիչում «Արցախ»-ից կրած պարտություններին՝ Գիլոյանը շեշտեց, որ մրցակիցը շատ էր ուժեղացրել կազմը և կարողացավ անձնուրաց խաղալ` արժանի լինելով հաղթանակի:

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 3-րդ տեղի համար խաղը տեղի կունենա վաղը ՝ ժամը 19:00-ին, Օլիմպավանում, որում «Ուրարտու»-ն ուժերը կչափի ՖԻՄԱ-ի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]