Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում կկառուցվեն բժշկական նոր կենտրոններ

Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում կկառուցվեն բժշկական նոր կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առողջապահական թիմին` նորանշանակ ղեկավար Ադաննա Ճուկվումայի (առողջապահական ոլորտի մասնագետ) գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից, թիմի կազմում էին  գործառնությունների ավագ պատասխանատու Ջոհան Անգերսը, ծրագրի օգնական Գաբրիել Ֆրանսիսը և առողջապահական հարցերով խորհրդատու Մարիաննա Կոշկակարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի համաձայնագրի փոփոխությունը, որը ստորագրման փուլում է։ Համաձայն փոփոխության Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագիրը կշարունակվի հաջորդող երեք տարվա ընթացքում։ Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Վայոց Ձորի մարզում կկառուցվեն բժշկական նոր կենտրոններ, որոնք կհագեցվեն բժշկական սարքավորումներով ու կահույքով:

Համաշխարհային բանկի առողջապահական թիմի հետ Լևոն Ալթունյանը քննարկել է ծրագրի շրջանակներում շահագործման հանձնված ՀՀ ԱՆ «Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» զարգացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի վերահսկողության ներքո, ինչպես նաև էլեկտրոնային առողջապահության համակարգի և կլինիկական ուղեցույցների ու գործելակարգերի ներդրմանը վերաբերող հարցերը` դիտարկելով Համաշխարհային բանկի կողմից հնարավոր աջակցության տարբերակները:

Հանդիպմանը մասնակցել  են  ՀՀ ԱՆ ԱԾԻԳ տնօրեն Արայիկ Բաղրյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Անի Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]