Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը չի հրապարակում  

Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը չի հրապարակում

 

 ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գործող «Հանուն ժողովրդավարության  և բարգավաճման» շարժումը երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է հրապարակել նախագահական արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուների ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ ԿԸՀ-ից պատասխան չստանալու պարագայում դատական հայց են ներկայացնելու, քանի որ Ադրբեջանի ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` հայտարարագրերը պետք է հրապարակվեն:

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ` նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունները թաքցվում են յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ:

«Արդեն երկար տարիներ է, ինչ խախտվում է սեփականության մասին փաստաթղթերի հրապարակման մասին օրենքը: Դա միտումնավոր արվում է զանգվածային կոռուպցիայի փաստերը թաքցնելու համար»,-նշվում է գործակալության հայտարարության մեջ:

 Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 11-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]