Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բարեկամության հռչակագիր է կնքվել Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև

Բարեկամության հռչակագիր է կնքվել Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի 
քաղաքների միջև

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին այցելել է Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ քաղաք և հանդիպել քաղաքապետ Նատալի Նիեզոնի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, այդ ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ, որից հետո պատվիրակությունը քաղաքապետ Նիեզոնի ուղեկցությամբ շրջայց է կատարել Բուրգ դե Պեաժում։

Այնուհետև քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև Բարեկամության հռչակագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ Հռչակագիրը ստորագրել են Մարտունու և Բուրգ դե Պեաժի քաղաքապետեր Մհեր Խաչատրյանն ու Նատալի Նիեզոնը։ 

Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Սենատի անդամ Դիդյե Գիոնը, Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի տեղակալ Գայանե Մանուկյանը, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Օրվա ավարտին պատվիրակությունը Բուրգ դե Պեաժում մասնակցել է «Արցախի ձայներ» խմբի համերգին։

Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]