1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի տնտեսություններում նոր թափ է առնում գարնանացանը

Գեղարքունիքի տնտեսություններում նոր թափ է առնում գարնանացանը

ԳԱՎԱՌ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններում մարտի վերջին տասնօրյակին մեկնարկած գարնանացանի աշխատանքները նոր թափ են առնում, ինչին նպաստում են եղանակային լավ պայմանները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, ապրիլի 3-ի դրությամբ՝ մարզի համայնքների մեծ մասի ցածրադիր գոտիներում, առավելապես Մասրիկի հարթավայրում, սկսվել եւ թափով ընթանում են գարնանացան գարու եւ ցորենի, ինչպես նաեւ բազմամյա խոտաբույսերի ցանքերի աշխատանքները:
«Առայժմ չենք ամփոփել կատարված գարնանացանի ծավալները, բայց այն արդեն ավարտված կլինի մոտ 1500-2000 հեկտար տարածքի վրա: Մեր կողմից այս օրերին շարունակվում է սուբսիդավորված դիզվառելիքի, սերմացուների եւ պարարտանյութերի բաշխումը: Ապրիլի 3-ի դրությամբ՝ մենք տնտեսություններին արդեն բաշխել ենք 1200 տոննա ազոտական պարարտանյութ, 38 տոննա գարնանացան գարու, 6 տոննա ցորենի սերմացու: Այսօր կբաշխենք եւս 40 տոննա գարու սերմացու, առաջիկա օրերին՝ նաեւ ցորենի, գարու, հատիկեղենի, բազմամյա խոտաբույսերի սերմերի մնացած խմբաքանակները: Կարվի հնարավորը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում տնտեսությունները ստանան եւ նպատակային օգտագործեն սուբսիդավորված պարարտանյութերը, դիզվառելիքը եւ սերմացուները: Նախորդ տարի մեր գարնանացան ցանքերը կազմել են մոտ 15 հազար հեկտար: Կարծում եմ, որ այս տարի այդ ծավալներն ավելին կլինեն, քանի որ եղանակային պայմաններն առայժմ շատ բարենպաստ են»,-ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի վարիչը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]