Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շողակաթում կառուցվում է 1 մեգավատտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային էլեկտրակայան

Շողակաթում կառուցվում է 1 մեգավատտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային 
էլեկտրակայան

ԳԱՎԱՌ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում կառուցվում է մարզում առաջին արեւային ֆոտովոլտային կայանը՝ 1 մեգավատտ հզորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ տասն օր առաջ եւ ավարտի կհասցվեն առաջիկա երեք ամիսների ընթացքում: Շինարարության մեկնարկի արդյունքում բացվել է ժամանակավոր 12 եւ հիմնական 5 աշխատատեղ:

«Արեւային էլեկտրակայանի շինարարության համար կատարել ենք հողհատկացում 2 հեկտարի չափով, որի կադաստրային արժեքը մուտք է արվել համայնքի բյուջե: Բացի այդ, կազմակերպությունը մեզ վճարելու է հողի հարկը, համայնքին օգտագործման համար անվճար տրամադրելու է որոշակի քանակի էլեկտրաէներգիա, կատարելու է ներդրումներ՝ համայնքում սոցիալ-տնտեսական բնույթի ծրագրերի իրականացմանն աջակցելու համար: Իսկ ամենակարեւորն այն է, որ մեր համայնքում ստեղծվում են կայուն ու բարձր վարձատրվող աշխատատեղեր, զարգանում էներգետիկ բիզնեսը, ինչը կխթանի նաեւ այլ բիզնես ներդրումները»,- ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը:

Նրա խոսքով՝ ապրիլի 4-ից Շողակաթում նույն կազմակերպությունը սկսելու է 2 մեգավատտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանի շինարարությունը: Այն ընդգրկելու է 4 հեկտար հողատարածք: Այս դեպքում արդեն համայնքում բացվելու է մոտ 36 ժամանակավոր եւ 15 մշտական աշխատատեղ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]