Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լոս Անջելեսում անցկացվելու է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված «Արդարության արշավ» խորագրով  քայլերթ

Լոս Անջելեսում անցկացվելու է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված 
«Արդարության արշավ» խորագրով  քայլերթ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցկացվի «Արդարության արշավ» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քայլերթին կմասնակցեն հայկական երիտասարդական, մշակութային, քաղաքական, սոցիալական, եկեղեցական կազմակերպությունները:

Քայլերթը կմեկնարկի  Pan Pacific այգուց, որտեղից մասնակիցները կշարժվեն դեպի Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսություն, որտեղ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով հանրահավաք կանցկացվի:

«Մենք կոչ ենք անում հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին մեզ միանալ, քանի որ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը և շարունակում ենք ներկայացնել մեր հավաքական պահանջները հանուն մարդկության դեմ այս հանցագործության հարցում արդարության հասնելու»,- ասված է քայլերթի մասին ազդարարող հայտարարության մեջ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Լոս Անջելեսում «Արդարության արշավ» քայլերթին մասնակցել է ԱՄՆ հայկական համայնքի շուրջ 166 հազար ներկայացուցիչ՝ իրականացնելով Լոս Անջելեսի պատմության մեջ ամենախոշոր բողոքի քայլերթը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]