Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Արցախում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի գաղափարախոսությունը ներմուծվում է հենց աշակերտական սեղանից


ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի գաղափարախոսությունը ներմուծվում է հենց աշակերտական սեղանից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Մենք բազմաթիվ փորձեր ենք կատարում` սկսած աշակերտական շրջանից՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի գաղափարախոսությունը մարդկանց մեջ ներմուծելու համար: Արդեն երկրորդ տարին է՝ շարադրությունների մրցույթ ենք իրականացնում: Երեխաներին պատրաստվում ենք բերել Երևան ուսումնական այցի: Պետք է ոգևորել երեխաներին ու երիտասարդներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մելիքյանը:  

Անհրաժեշտ է նպատակադրվել, որ Արցախից ՀՀ գան կամ հակառակը, կապեր լինեն, շփվեն ու այդ բաժանումները կմոռացվեն:

«Որոնք ենք Արցախում մարդու իրավունքների երեք խնդիրները քաղաքացի-իշխանություն հարաբերություններում» հարցին ի պատասխան Մելիքյանը նշում է, որ առաջինը կարողությունների զարգացման պակասն է պետական մարմիններում, երկրորդը՝ կարողությունների զարգացման պակասը՝ քաղաքացիական հասարակությունում, երրորդը՝ միջազգային կապերի պակասը:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ