Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախի ՄԻՊ-ը հերթական զեկույցն է պատրաստում Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ

 Արցախի ՄԻՊ-ը հերթական զեկույցն է պատրաստում Ադրբեջանում հայատյացության 
վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հերթական զեկույցն է պատրաստում Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարեց ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ` ի պատասխան հարցի, թե ինչ արդյունքներ կան Ապրիլյան պատերազմի փաստահավաք գործունեությունից: «Մենք մի քանի զեկույցներ ենք պատրաստել: Հերթական զեկույցն ենք պատրաստում Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ: Արդյունքներից մեկը հարցի բարձրաձայնումն է: Չգիտեմ արդյոք հաճա՞խ է պատահում, որ չճանաչված պետության ՄԻՊ զեկույցներին հղում տան հեղինակավոր իրավապաշտպան ու այլ կառույցներ, այդ թվում` «Freedom house»-ը, Միջազգային ճգնաժամային խումբը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

ՄԻՊ-ի խոսքով` միջազգայնորեն ճանաչված չլինելը որոշակի խնդիրներ առաջացնում է Արցախի Հանրապետության համար, այնուամենայնիվ երկիրը միակողմանիորեն միացել է մի շարք կարևոր միջազգային փաստաթղթերի, մասնավորապես, Մարդու և քաղաքացու մասին միջազգային դաշնագրին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, այլ փաստաթղթերի: «Այս տարվա զեկույցում մենք բարձրացնում ենք նաև այն խնդիրը, որ անհրաժեշտ է ներկայացնել պարբերական զեկույց ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշնագրի շրջանակներում: Մենք հույս ունենք, որ այս աշխատանքը սեղմ ժամկետներում կիրականացվի»,-հավելեց պաշտոնյան:

Նա նշեց, որ դատապարտում է միջազգային այն կառույցներին, որոնք քաղաքական պատճառներով ցանկություն չեն հայտնում գործունեություն իրականացնել Արցախում` անտեսելով և սահմանափակելով Արցախի բնակիչների իրավունքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]