Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինացուց քառորդ դար Է պահանջվել դստերը գտնելու համար

Չինացուց քառորդ դար Է պահանջվել դստերը գտնելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Չենդու քաղաքի բնակիչ Վան Մինցինը 24 տարի շարունակ զբաղվել Է կորած դստերը փնտրելով եւ գտել Է նրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC News-ը: Ցիֆենն անհետացել Էր երեք տարեկան հասակում: Այն ժամանակ տղամարդը, կնոջ հետ միասին, մրգերի առեւտուր Էր անում եւ արդեն աշխատանքային օրվա ավարտին նկատել Է, որ դուստրը չկա:

Ամուսինները մի քանի օր շարունակ նրան որոնել են քաղաքում եւ նրա ծայրամասերում, թերթերում գովազդային սյունակներ են գնել դստեր կորչելու մասին հայտարարությունների համար եւ որոնումներ կազմակերպել Համացանցում:

2015 թվականին Մինցինն աշխատանքի Է անցնում որպես տաքսիստ եւ դստեր կորելու մասին հայտարարությունը զետեղում Է ավտոմեքենայի վրա: Քանի որ Ցիֆենն անհետացել Էր շատ փոքր տարիքում, հայրն օգտագործել Է նրա քրոջ լուսանկարը, նշելով, որ կորած երեխան նման Է նրան:

«Հնարավոր Է՝ մի անգամ մեքենայի հետեւի նստոցին իմ աղջիկը հայտնվի»,- ասում Էր չինացին: Մի քանի օր նա ուղեւորներին թերթիկներ Էր բաժանում եւ խնդրում Էր օգնել: Մինցինի պատմությունը գրավել Է չինական ԶԼՄ-ների ուշադրությունը: Նրանց շնորհիվ չինացու մասին իմանում Է այն ոստիկանը, որը պատրաստել Էր կորած աղջկա ֆոտոռոբոտը: Նկարը տարածել են Համացանցում, եւ արդյունքում՝ Մինցինի հետ կապվում Է չինուհի Կան Ինը, որն ապրում Է երկրի մյուս ծայրում:

ԴՆԹ-ի թեստ անցկացնելուց հետո պարզվում Է, որ նա իսկապես այդ մարդու դուստրն Է: Այն մասին, թե աղջկա հետ ինչ Է տեղի ունեցել անհետանալուց հետո, եւ ինչպես Է նա հայրենի քաղաքից այդքան հեռու հայտնվել, չի հաղորդվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]