Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բաթումի նավահանգստի աշխատանքը կաթվածահար վիճակում Է

Բաթումի նավահանգստի աշխատանքը կաթվածահար վիճակում Է

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումի նավահանգստի աշխատանքը կաթվածահար վիճակում Է աշխատողների գործադուլի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Աջարիայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել Է նավահանգստի աշխատակիցներից մեկը:

Նավահանգստի մի քանի տասնյակ աշխատողներ ապրիլի 2-ին հրաժարվել են դուրս գալ աշխատանքի եւ գործադուլ են հայտարարել աշխատակիցների ազատումները դադարեցնելու պահանջով: Աշխատողները պահանջում են «Բաթումի նավթային թերմինալ» ընկերության գլխավոր տնօրեն Դանիյար Մուհամեդ Ռահիմի պաշտոնաթողությունը, ընկերություն, որը Բաթումի նավահանգստի սեփականատերն Է: Ի նշան բողոքի, ութ մարդ արդեն երկրորդ օրն Է՝ հացադուլ Է հայտարարել:

«Ներկայում նավահանգստում ապրանքաշրջանառություն չկա, նավահանգիստ նավեր չեն մտնում: Մենք կաթվածահար վիճակում ենք եւ դուրս ենք եկել ակցիայի»,-ասել Է նավահանգստի աշխատողներից մեկը:

Իր հերթին նավահանգստի վարչակազմն աշխատողներին առաջարկում Է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ նրանց հավատացնում Է, որ ոչ մի վերակառուցում չի պլանավորվում: Բաթումի նավահանգստի գլխավոր տնօրենը վրացական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել Է,որ ընկերությունը դադարեցնում Է վերակառուցման գործընթացը:

«Ճգնաժամային իրադրության կապակցությամբ, որն ստեղծվել Է Բաթումի նավահանգստում, Աջարիայի կառավարության դիմումից եւ նրա հետ կոնսուլտացիաներից հետո «ՂազՏրանսՕյլ» բաժնետիրական ընկերությունը որոշում Է ընունել վերակառուցման գործընթացը դադարեցնել այնքան ժամանակ, քանի դեռ առավելագույնս հարմար որոշում չի գտնվի նավահանգստի համար»,-Մուհամեդ Ռահիմի խոսքը մեջբերել Է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:

Գործադուլավորները համաձայն չեն տնօրենի այս հայտարարությանը, նրանք պնդում են նրա պաշտոնաթողությունը եւ չեն պատրաստվում դադարեցնել հացադուլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am