Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում շատ միկրոավտոբուսներ հարկադրված պարապուրդի են մատնված

Գյումրիում շատ միկրոավտոբուսներ հարկադրված պարապուրդի են մատնված

ԳՅՈՒՄՐԻ, 3 ԱՊՐԻԼԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ապրիլի 3-ին աշխատանքից «հրաժարվել» են ներքաղաքային մի շարք երթուղիներ սպասարկող միկրոավտոբուսներ:
Ի տարբերություն հանրապետության մյուս վայրերի՝ Գյումրիում դեռ շատ են սպիտակ պետհամարանիշով միկրոավտոբուսները. նախատեսված դեղին պետհամարանիշներ շատ մեքենաներ չունեն՝ տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետի պատճառով, իսկ ըստ օրենքի, սպիտակ պետհամարանիշներով մեքենաները կտուգանվեն: Տուգանքի չափը հասնում է 200-300 հազար դրամի: Մեքենաներից շատերն այս պահին ավելի քան 15 տարվա գործածության ժամկետ ունեն, ինչը չի թույլատրվում: Ի դեպ, մինչ այս վարորդները չէին տուգանվում Գյումրու քաղաքապետի միջնորդությամբ, իսկ այսուհետ այս «միջնորդությունը» չի գործում:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ապրիլի 3-ին ընդունեց վարորդներին, լսեց նրանց բողոքը: «Ճիշտ է՝ օրենքը վաղուց է ընդունված, բայց սկզբում թույլ էին տալիս, որ աշխատեինք, որովհետև գիտեին մեր սոցիալական վիճակը: Հիմի թույլ չեն տալիս, ասում են՝ նոր մեքենաներ գնեք, բայց որտեղի՞ց գնենք: Բանկն էլ այս մեքենաները գրավ չի ընդունում»,- նշեցին վարորդները:
Սամվել Բալասանյանը հանդիպման ժամանակ ասաց, որ վարորդների համար արդեն շատ է խնդրել: «Մի օրինական պահանջ կա՝ դեղին համարներով օրինական դաշտ»,- նշեց Սամվել Բալասանյանը, սակայն կրկին խոստանալով՝ մեկ անգամ էլ փորձել բարեխոսել, որ 2000 թվականից հետո արտադրված մեքենաները թույլ տան շահագործման:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]