Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պուտինը երկօրյա այցով ժամանեց Անկարա

Պուտինը երկօրյա այցով ժամանեց Անկարա

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել Է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, սա Ռուսաստանի ղեկավարի առաջին արտասահմանյան ուղեւորությունն Է ընտրություններում հաղթելուց հետո: Պուտինն այն կատարում Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՌԴ նախագահի այցը կսկսվի «Աքքույու» ատոմակայանում շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված տեսախորհրդաժողովով: Երկու երկրների ղեկավարները կհրահանգեն բետոնալցումն առաջին Էներգաբլոկի հիմքում: Այնուհետեւ կկայանան Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները՝ նեղ կազմով: Դրանից հետո տեղի կունենա երկու երկրների Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, որի արդյունքներով կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր:

Ապրիլի 4-ին Անկարայում տեղի կունենա Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ սիրիական հակամարտության կարգավորմանն աջակցության Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]