Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՍԴՀԿ-ն մի սեղանի շուրջ կնստի նույն օրակարգն ունեցող ուժերի հետ, իսկ Փաշինյանի քայլը ձախողված է համարում

ՍԴՀԿ-ն մի սեղանի շուրջ կնստի նույն օրակարգն ունեցող ուժերի հետ, իսկ Փաշինյանի 
քայլը ձախողված է համարում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պատրաստ է մի սեղանի շուրջ նստել նույն օրակարգն ունեցող քաղաքական ուժերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքով` այսօր Հայաստանի քաղաքացիների մոտ կուսակցությունների նկատմամբ  անվստահության մթնոլորտ կա, եւ դա գալիս է տարբեր ժամանակներում կուսակցությունների կողմից հնչեցրած սուտ խոսելու բանաձեւերից: «Մենք, որպես կուսակցություն, ուզում ենք ազնիվ լինել, չասել մի բան, որը չենք կարողանա հետագայում անել»,-ասաց Գալստյանը:

Նա նշեց, որ կուսակցությունը գնում է այն ճանապարհով, որին հավատում է: «2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո պարզից պարզ էր, որ Հանրապետական կուսակցությունն էր ձեւավորելու առաջիկա կառավարությունը:  Մեր կուսակցությունը ձեռնպահ է մնում ուրեւիցե քաղաքական քայլից` կապված մեծամասնության թեկնածուի հետ: Մենք ուզում ենք լինել գաղափարական այլընտրանք»,-հավելեց բանախոսը:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամը փաստեց, որ Հայաստանում գաղափարների ոչ թե սով, այլ տոտալ բացակայություն կա: «Երբ շփվում ենք մեր համաքաղաքացիների հետ, հասկանում ենք, որ նրանց համար ամենակարեւորը աշխատանքն է, հացը և սոցիալական պաշտպանվածությունը»,-նշեց Գալստյանը:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի սկսած քայլերթին, կուսակցության անդամը նշեց, որ այն հաջողությամբ չի պսակվի: «Այն գործունեությունը, որ այսօր ծավալում է Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ձախողված վերջնագիծ ունի»,-ասաց նա, հավելելով, որ քայլերթը չի նպաստի որեւէ հարցի լուծման, քանի որ չկա այլընտրանքային գաղափարների առաջարկ:

Նիկոլ Փաշինյանի քայլերթը մեկնարկել է մարտի 31-ին` Գյումրիի Վարդանանց հրապարակից: «Իմ Քայլը» անվանմամբ այս նախաձեռնությամբ ընդդիմադիր պատգամավորը կուսակիցների ու համախոհների հետ երկու շաբաթ շարունակ ոտքով կշրջի հանրապետության մի շարք քաղաքներով և ապրիլի 13-ին կհասնի Երևանի Ազատության հրապարակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]