1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի բռնցքամարտի հավաքականը 5 ոսկե մեդալ է նվաճել հանրապետական առաջնությունում

Գեղարքունիքի բռնցքամարտի հավաքականը 5 ոսկե մեդալ է նվաճել հանրապետական առաջնությունում

ԳԱՎԱՌ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի կրտսեր տարիքի հավաքական թիմն աննախադեպ հաջողության է հասել մարտի 23-31-ին Երեւանում կայացած հանրապետական առաջնությունում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Մարատ Կարոյանը, հանրապետական առաջնությունում Գեղարքունիքի մարզից հաղթողի պատվանդանին են կանգնել Մարտունու մարզադպրոցի սան 48 կիլոգրամ քաշային Նարեկ Զախարյանը, Գավառի մարզադպրոցի սան 54 կիլոգրամ քաշային Կարապետ Բալագոզյանը, Սեւանի մարզադպրոցի սան 72 կիլոգրամ քաշային Մաքսիմ Գասպարյանը եւ Մարտունու մարզադպրոցի սան 115 կիլոգրամ քաշային Էրիկ Բաղդասարյանը:
Աղջիկների մրցապայքարում մարզին մեկ ոսկե մեդալ է բերել Ճամբարակի մարզադպրոցի սան 39 կիլոգրամ քաշային Սիրանուշ Ղազանչյանը: «Ոսկե մեդալներից բացի, մեր սաները եւս 2 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ են վաստակել: Վստահաբար կարելի է ասել, որ այս ձեռքբերումներն աննախադեպ են մեր մարզի բռնցքամարտի պատմության մեջ»,-հավաստեց գլխավոր մարզիչ Մարատ Կարոյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]