Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում ծնունդները նախորդ տարվա մարտի համեմատ նվազել են

Գեղարքունիքի մարզում ծնունդները նախորդ տարվա մարտի համեմատ նվազել են

ԳԱՎԱՌ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2018 թվականի մարտ ամսին գրանցվել է 96 ծնունդ՝ 46 տղա եւ 50 աղջիկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 9 երեխա ծնվել է Գավառի, 23-ը՝ Սեւանի, 45-ը՝ Մարտունու բժշկական կենտրոններում, 16-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 3-ը՝ ճամբարակի առողջության կենտրոնում: Նույն աղբյուրի համաձայն՝ նախորդ տարվա մարտին Գեղարքունիքում ծնվել է 141 երեխա՝ 71 տղա, 70 աղջիկ: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ այս տարի ծնունդների թիվը նվազել է մարզի ծննդաբերական բոլոր բուժհաստատություններում. Գավառի ԲԿ-ում այն նվազել է 9-ով, Սեւանի ԲԿ-ում՝ 10-ով, Մարտունու ԲԿ-ում՝ 9-ով, Վարդենիսի հիվանդանոցում՝ 8-ով եւ Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 8-ով: Ճամբարակի առողջության կենտրոնում ծնված բոլոր 3 երեխաներն էլ աղջիկներ են: 2013-ի մարտին Գեղարքունիքում ծնվել է 148, 2014-ի մարտին՝ 134, 2016-մարտին՝ 136 երեխա:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]