Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ավանդային կազմակերպությունների արտաքին պարտքը նվազել է, մասնավոր հատվածինը` աճել

ՀՀ ավանդային կազմակերպությունների արտաքին պարտքը նվազել է, մասնավոր 
հատվածինը` աճել

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ավանդային կազմակերպությունների հիմնական վարկառու երկրները 2017 թվականի վերջին եղել են Նիդերլանդները` 23.4 տոկոս, Լյուքսեմբուրգը` 20.6, ԱՄՆ-ն` 6, Գերմանիան` 5.6 տոկոս: Վարկերի մոտ 23.4 տոկոսը ստացվել է միջազգային կազմակերպություններից:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում ԿԲ «ՀՀ վճարային հաշվեկշիռը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին» փաստաթղթի տվյալները:

ՀՀ ավանդային կազմակերպությունների համախառն արտաքին պարտքը, բացի ՀՀ ԿԲ-ից, ներառյալ միջֆիրմային վարկերը, 2017 թվականի դեկտեմբերի վերջին 2016-ի վերջի համեմատ նվազել են 211.5 միլիոն դոլարով և կազմել 2 միլիարդ 303.3 միլիոն դոլար:

ՀՀ այլ մասնավոր հատվածի համախառն արտաքին պարտքը աճել է 29.1 միլիոն դոլարով և կազմել 2 միլիարդ 434.2 միլիոն դոլար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]