Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիայի Մարդինի նահանգի Դերիք բնակավայրի միակ հայը Զատիկը նշել է հայկական եկեղեցում

Թուրքիայի Մարդինի նահանգի Դերիք բնակավայրի միակ հայը Զատիկը նշել է 
հայկական եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլից հինգ տարի առաջ Մարդինի նահանգի հայրենի Դերիք բնակավայր վերադարձած հայազգի Զեքերիա Սաբունջուն Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշել է տեղի Սուրբ Գևորգ եկեղեցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակօս» պարբերականը:

«Զեքերիա Սաբունջուն միայնակ այցելել է Սուրբ Գևորգ եկեղեցեի, հնչեցրել եկեղեցու զանգերը, մոմ վառել, աղոթել ապա  տոնը ընտանիքի հետ ևս նշելու համար մեկնել  Ստամբուլ»,- գրում է պարբերականը:

Դերիքի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1650թ.: Բնակավայրը թուրքերի կողմից կողոպտվել է 1895 թվականի համիդյան ջարդերի ժամանակ:

19-րդ դարի 80-ական թվականներին Դերիքում բնակվել է 60 հայ ընտանիք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]